211652_close_icon

Փոքրիկ միջադեպից հետո դեսպան Պյոտր Սվիտալսկին հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան. «Հայկական ժամանակ»

views-count3247 դիտում article-date 09:14 19-08-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան։ Նա Հայաստանից հեռացել էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով։ Դեսպան Սվիտալսկին Երևանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով և մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում։ Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում և այլն։ Վթարի ենթարկվելուց հետո Պյոտր Սվիտալսկուն առաջին օգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում է հայրենիքում՝ Լեհաստանում։ Մեր տեղեկություններով, լեհ բժիշկները, տեսնելով մեր մասնագետների կատարած աշխատանքը, շատ բարձր են գնահատել այն։ Դեսպանն արդեն ապաքինվել է և պատրաստվում է վերադառնալ։ Նշենք, որ Պյոտր Սվիտալսկու բացակայությունը բավական զգալի է եղել հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունների առումով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր