Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Աբովյանի գաի պոստի» մոտ բախվել են Nissan, KIA, Toyota և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-ր վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։
Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Աբովյանի գաի պոստի» մոտ բախվել են Nissan մակնիշի 99 AԼ 966 համարանիշի, KIA մակնիշի 55 NM 575 համարանիշի, Toyota մակնիշի 35 MO 038 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ԼV 924 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի