2511 դիտում
13:15 24-01-2019
Կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին ավելի քան 165 միլիոն դրամ տրամադրեց
Կառավարությունն այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից ավելի քան 165 միլիոն դրամ տրամադրելու որոշում է ընդունել:
Գումարը կտրամադրվի «Նաիրիտ»-ի քիմիական նյութերի ու սարքավորումների պահպանության իրականացման համար:
««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով տրամադրելու համար ԱԻՆ-ին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1021 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am