211652_close_icon
views-count2211 դիտում article-date 14:35 24-01-2019

Մենք ԵՄ աջակցության հույս ունենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր կատարել: Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Ն. Փաշինյանը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի համար անչափ կարեւոր է և հայկական բիզնեսի համար ահռելի շուկա է: «Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ Հայաստանը մտադիր է համաձայնագիրը կատարել»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը վերաբերում է նաև երկրում հասարակական ու քաղաքական կյանքի բարեփոխմանը: «Մենք մտադիր ենք Հայաստանում ժողովրդավարությունը ինստիտուցիոնալապես ամրապնդել և այս հարցում ԵՄ-ի աջակցության հույսն ունենք»,-ընդգծել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր