211652_close_icon
views-count999 դիտում article-date 20:54 11-11-2020

Մենք արդեն իսկ շատ զոհեր ունենք, մենք երկիրը ցնցումների չենք տանում, մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Իշխան Սաղաթելյան

[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Saghatelyan/3440331?fbclid=IwAR1N9wf2GJf6NLYsLCThpT0v-cncPdirZVAIbDvNvKXqsu4H0nws8PNnugw]Tert.am[/url]-ը գրում է. Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու քաղաքական ուժերի ակցիան շարունակվում է Ազգային Ժողովի դիմաց: Քաղաքացիներից մեկը պայթուցիկ նյութ նետեց: ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքացիների առջև ինչ-որ նյութ պայթեցրեցին՝ փորձելով հրահրել բախումներ, բայց իրենք սադրանքների չենք գնալու. «Մենք արդեն իսկ շատ զոհեր ունենք, մենք երկիրը ցնցումների չենք տանում, մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Սա Նիկոլի ոճն է, ինքը միշտ սադրանքներ է անելու, ոստիկանության հետ բախում պետք չէ, Նիկոլի սադրանքն է՝ հերթական անգամ բախումներ է հրահրում մեր երկրում: Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ խելիք արի, ժողովրդից վրեժ մի լուծի: Սա Նիկոլի հերթական սադրիչներից մեկն է, կոչ եմ անում սադրանքների չտրվել, նման սրիկայություններ էլի են անելու»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր