36371 դիտում
19:28 24-01-2019
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գողացել են ոսկու հանքի տեղամասի պետի «Խոսե» անունով ցլիկն ու «Շուշան», «Հեղինե», «Նարգիս», «Մարալ» անուններով հնդկահավերը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած անասնագողության փաստով:
Ժամը 10:00-ի սահմաններում 61-ամյա Մ. Խ-ն դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ գիշերը իրեն պատկանող անասնագոմի մուտքի դռան փականը անհայտ անձի կամ անձանց կողմից տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և ներս մտել ու գողացել «Խոսե» անունով ցլիկն ու «Շուշան», «Հեղինե», «Նարգիս», «Մարալ» անուններով հնդկահավերը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոսկու հանքի տեղամասի պետի «Խոսեին», «Շուշանին», «Հեղինեին», «Նարգիսին» և «Մարալին» հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3799 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ