211652_close_icon
views-count67887 դիտում article-date 10:47 21-01-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրկիզել են Արարատի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետի առվույտի դեզերը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 20-ին, գույքի դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք այրել են Նոյակերտ գյուղի Րաֆֆու փողոցի բնակիչ, 57-ամյա Ռաֆիկ Պողոսյանին պատկանող, Արգիշտի փողոցի 2-րդ տնամերձ հողամասում գտնվող 2 հազար հատ առվույտի հակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, , դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, սակայն հրշեջներն ու գյուղացիները չեն կարողացել մարել կրակը և ողջ կուտակված առվույտի հակը դարձել է ոչ պիտանի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Պողոսյանը Արարատի մարզի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետն է: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Հրշեջները հրեդեհաշիջման աշխատանքները կատարել են ողջ գիշեր՝ մինչև այսօր՝ հունվարի 21-ի վաղ առավոտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր