Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Ford Transit-ն ու «07»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 818 PP 88 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MP 562 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Այս պահին Ոստիկանությունը տարածքի դատախազի հետ պարզում է, թե վթարի պահով ով է զբաղվելու՝ ՃՈ հետաքննի՞չը, թե՞ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անանցանելի. տեղի ճանշինը չի կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի