3893 դիտում
15:50 25-01-2019
Օլիմպիական չեմպիոնուհին տոնածառով ծեծել է իր անունով կոչվող դպրոցի տնօրենին
1998թ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, դահուկավազորդուհի Օլգա Դանիլովան կասկածվում է իր անունով կոչվող դպրոցի տնօրենին ծեծելու մեջ:
Վլադիմիրյան շրջանի Ալեքսանդրով քաղաքի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Օլգա Դանիլովան դեկտեմբերի 28-ին իր աշխատասենյակ է հրավիրել «Դանիլովայի անվան դահուկավազքի և թեթև ատլետիկայի մարզական դպրոցի» տնօրեն Եկատերինա Շագովային:
Դանիլովան դպրոցի կոլեկտիվին մեղադրել է ոչ պրոֆեսիոնալ գործունեության մեջ: Տնօրենն ի պատասխան նշել է, որ Դանիլովան հաստատություն չի այցելել արդեն 5 տարի և հենց նա մեղավոր Ալեքսանդրովում դահուկավազքի մարզաձևի վերացման համար:
Այդ խոսքերից հետո նախկին մարզուհին վերցրել է սենյակում գտնվող տոնածառը և դրանով սկսել հարվածել դպրոցի տնօրենին, իսկ դիմադրության հանդիպելուց հետո փորձել է նույնիսկ նրան խեղդել:
Շագովան վնասվածքները հիվանդանոցում ցույց է տվել և դիմել ոստիկանություն: Դանիլովան հակընդդեմ հայց է ներկայացրել՝ նույնպես ծեծի ենթարկվելու առթիվ: Սակայն տեղի ոստիկանությունը քրգործ չի հարուցել, քանի որ դատաբժիշկները կողմերից ոչ մեկի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել:
Օլգա Դանիլովան մարզական կարիերան ավարտել է 2002թ. Սոլթ-Լեյք-Սիթիի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ նրան բռնացրել են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ և զրկել ստացած մեդալներից:
Նմանատիպ նյութեր
7682 դիտում
19:58 19-07-2020
Օլիմպիական խաղերի չեմպիոնուհին իր օրինակով կոչ է արել գալ և գնել հայկական ծիրանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1978 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2494 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող