211652_close_icon
views-count51745 դիտում article-date 12:08 26-01-2019

Արտակարգ դեպք Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում. երեխաների ծեծկռտուքից հետո աշակերտի համար բժիշկ են հրավիրել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի և ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի և 11-ամյա Սամվել Մ.-ի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները սովորում են նշված դպրոցում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր