5532 դիտում
21:18 08-12-2017
Նշվել է Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակի հանդիսավոր արարողությանը: Հանդիսությանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցի բակում բացվել է կրթօջախի անվանակրի՝ հայ նշանավոր գրող Ստեփան Զորյանի հուշատախտակը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են կրթօջախի անցած ուղին, տարբեր տարիներին դպրոցում դասավանդած վաստակաշատ մանկավարժների գործունեությունը, անդրադարձել դպրոցի վարկանիշը մշտապես բարձր պահած շրջանավարտների հաջողություններին:
Ըստ օրվա խորհրդի և դպրոցի հոբելյանի առթիվ դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը և մի շարք ուսուցիչներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Նմանատիպ նյութեր
51745 դիտում
12:08 26-01-2019
Արտակարգ դեպք Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում. երեխաների ծեծկռտուքից հետո աշակերտի համար բժիշկ են հրավիրել
16542 դիտում
22:50 15-10-2018
Վանաձորի թիվ 27 դպրոցի 3ա դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Ստեփան Զորյանի տուն- թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»