211652_close_icon
views-count3913 դիտում article-date 17:37 31-10-2017

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Ստեփան Զորյանի անվան դպրոցը և Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանը դարձան քույր դպրոցներ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության և երիտասարդ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության նպատակով Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի և Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանը և Ստեփան Զորյանի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց իրականացնել համատեղ ուսումնական, կրթական ծրագրեր, փոխանակել տեղեկատվություն, կրթօջախների, մանկավարժների և աշակերտների փոխճանաչման նպատակով կազմակերպել փոխայցելություններ: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին նաև կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում, մանկավարժական փորձի փոխանակում, առցանց հաղորդակցության ապահովում, հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, հայ մշակույթի առարկայական դասընթացների մշակում և առցանց ուսուցման կազմակերպում: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է հայոց լեզվի, հայոց պատմության, հայագիտական գիտելիքների համատեղ մրցույթների կազմակերպում, հեռավար բաց դասերի, թեմատիկ տեսահամաժողովների, կլոր սեղանների, բանավեճերի անցկացում, աշակերտների շփման առցանց հնարավորությունների ստեղծում, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, կրթամշակութային և երիտասարդական ծրագրերին ակտիվ մասնակցություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր