13634 դիտում
23:44 26-01-2019
Արփինե Հովհաննիսյան. Աննախադեպ է, երբ քրեակատարողական հիմնարկում անձը կարող է մահանալ հացադուլի հետևանքով
ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/26/1115938/]մահվանը[/url]։
«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։
Այս դեպքը, ակնառու դարձրեց ոչ միայն ընտրովի արդարադատություն, այլև ընտրովի իրապաշտպաններ ունենալու փաստը։ Իհարկե, աննախադեպ է, երբ քրեակատարողական հիմնարկում անձը կարող է մահանալ հացադուլի հետևանքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նման իրավիճակը արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է։ Կարծում եմ, քննարկումներից զատ հիմա բոլորս ունենք կարևոր պատասխանատվություն՝ աչալուրջ հետևել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Մահվան հանգամանքների պաշտոնական պատասխանի համար։
Սա հույժ կարևոր է նաև ՄԻԵԴ-ում տուժողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։
Մասնավորապես՝ որտե՞ղ է կատարվելու փորձաքննությունը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ է արձանագրելու փորձաքննությունը»։
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը մահացել էր այսօր` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Նմանատիպ նյութեր
6180 դիտում
23:26 01-02-2020
Եթե աշխարհը թոքաբորբի դեմ միջոցներ չձեռնարկի, մեկ տասնամյակի ընթացքում 9 միլիոն երեխա կարող է մահանալ
Այս բաժնից
757 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1105 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը