211652_close_icon
views-count20646 դիտում article-date 20:11 27-01-2019

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը ընտրվելուց հետո էլ շարունակում է կապը չխզել մարզի բնակիչների հետ. ապացույցը՝ ավանդույթ դարձած հանդիպումներն են մարզի բնակիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանը հերթական հանդիպումն ունեցավ իր հարազատ մարզի բնակիչների հետ: Իր խոստմանը հավատարիմ մնալով` պատգամավորը լսեց բնակիչներին, ծանոթացավ նրանց խնդիրներին և, ինչը ամենակարևորն է, հանդիպումը միտված էր շնորհակալություն հայտնել իրեն վստահելու համար: Արամ Խաչատրյանը ընտրվելուց հետո էլ է շարունակում է մասնակիցը լինել ժողովրդի կյանքին և ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին, փորձում լուծում տալ դրանց: Հանդիպումներ եղան Վահագնի, Եղեգնուտ, Դեբետ, Չկալով համայնքներում: Ինչպես մարզի գրեթե բոլոր բնակավայրերում, այստեղ ևս առաջնային տեղ է զբաղեցնում աշխատատեղերի բացակայության պատճառով գործազրկության մեծ ցուցանիշը: Ներկայացված հարցերից էին նաև աղբահանության և ճանապարհների խնդիրները: Արամ Խաչատրյանը՝ լսելով քաղաքացիներին, խոստացավ, որ ի դեմս իրեն, ժողովրդի ձայնը միշտ էլ լսելի է լինելու խորհրդարանում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր