56056 դիտում
22:04 11-08-2016
Բարերար կնոջ՝ արդեն ավանդույթ դարձած օգնության արկղերը հասան Արցախի մանուկներին և զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շարունակական բնույթ կրող՝ Հոլանդիայի քաղաքացի, ազգությամբ հայ, 43-ամյա Ջուլիետա Զաքարյանի հերթական օգնությունը՝ հագուստով լի արկղերը, ուղարկվեց Արցախի ժողովրդին:
Սահմանին բնակվող մարդիկ՝ թե՛ մեծերը, թե՛ երեխաները, կարիք ունեն բարերար և սրտացավ մարդկանց, որոնց թվին է դասվում տիկին Ջուլիետան: Նա մշտապես օգնում է թե՛ անապահով ընտանիքներին, թե՛ առյուծ զինվորներին և թե՛ մանկատներին:
Չնայած հայրենիքից հեռու գտնվելուն, նա միշտ էլ սատար է կանգնել կարիքավորներին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մարդիկ ասում էին, որ իրենց օգնություն ուղարկող և իրենց մասին հոգ տանող մարդկանցից գոհ և շնորհակալ են, քանի որ սահմանում բնակվելու հետ կապված առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար իսկապես անհրաժեշտ են սրտացավ մարդիկ:
Իրենց հերթին, երեխաները նույնպես շնորհակալության հայտնեցին բարերար կնոջից և խոստացան նոր հագուստներով, նոր ուսումնական տարում է՛լ ավելի լավ սովորել:
Տիկին Ջուլիետան նաև Արցախի առաջնագծում ծառայություն կատարող զինվորներին «Մեծ Հայք» երիտասարդական համայնքի միջոցներով փոխանցեց պոստերոմ զինվորների համար առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ծխախոտ:
«Մեծ Հայք» երիտասարդական համայնքը գտնվում է Հոլանդիայի Մաստրիխտ քաղաքում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
Նմանատիպ նյութեր
4895 դիտում
09:28 26-06-2018
Կարո Արմեն՝ բարերար, ով օգնում է Հայաստանի գյուղերի մանուկներին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)