211652_close_icon
views-count3832 դիտում article-date 21:42 27-01-2019

Հայ ժողովրդի համար բանակը դարձավ արարման անհրաժեշտ գրավականը. Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Սիրելի՛ լոռեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Կազմավորվելով ազգային ազատագրական պայքարի ընթացքում՝ հայոց բանակն իր գոյության իրավունքը վաստակեց Արցախյան հերոսամարտում տոնած փառահեղ հաղթանակով: Հայ ժողովրդի համար բանակը դարձավ արարման անհրաժեշտ գրավականը: Եվ հենց սա է պատճառը, որ ժողովուրդն էլ իր առանձնահատուկ վերաբերմունքն ունեցավ բանակի նկատմամբ: Իրենց ներսում հազարամյակներով մտապահած զինվորական հմտությունները հայ ժողովուրդը վերհիշեց օրհասական մի ժամանակահատվածում, երբ խաղաղությունն ու ազգային ինքնությունը պահպանելու միակ առհավատչյան պետք է դառնար զինված պայքարը: Հայկական զինված ուժերի 27-րդ տարեդարձը մենք տոնում ենք Նոր Հայաստանում: Նույն երկրում, սակայն ներքին և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած նոր մոտեցումներով, տրամագծորեն նոր համակարգի ներդրմամբ: Բանակի մարտունակության և պատրաստվածության մասին այլևս երկրորդ կարծիք չի շրջանառվում, սակայն տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը դառնալու ճանապարհին անելիքները դեռ շատ են: Հայոց բանակի շարքերում մեծ թիվ են կազմում նաև լոռեցիները, սպաներն ու շարքային զինծառայողները, ովքեր այսօր էլ իրենց ներդրումն են ունենում բանակի զարգացման գործում: Այսօրը ևս մեկ առիթ է հիշելու մեր հերոս նահատակներին, որոնց կյանքի ու նվիրումի շնորհիվ է նաև կառուցվել ու կայացել մեր հայոց, մարտունակ բանակը: Հավերժ փառք և հիշատակ մեր նահատակներին: Խաղաղ երկինք ու ստեղծարար աշխատանք եմ մաղթում մեր ժողովրդին: Շնորհավոր, տոնդ, Հայոց Բանակ:

Նմանատիպ նյութեր