23428 դիտում
23:43 13-03-2020
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի թեստերի պատասխանները բացասական են. Անդրեյ Ղուկասյան
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի հանձնած թեստերի պատասխանները մերժել են կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը: Մարզպետի գրառումը՝ ստորև.
«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է:
Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել:
Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
18:44 15-06-2015
Մարոկկոյում քննական թեստերի պատասխանները վաճառելու համար 57 մարդ է ձերբակալվել
10905 դիտում
14:03 08-06-2020
Նիկոլ Փաշինյանը ստացել է իր ընտանիքի թեստերի պատասխանները
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք