211652_close_icon
views-count3390 դիտում article-date 23:15 28-01-2019

Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պարզաբանում է լրատվամիջոցում հրապարակված՝ պարգևավճարների մասին տեղեկության վերաբերյալ

Հարկ եմ համարում ներկայացնել անձնական բնույթի պարզաբանում [url=https://168.am/2019/01/26/1072958.html?fbclid=IwAR00xTnH9yJeXszVivkbgQYJHZ4ucefiS-qyFPjXJqT_MZCJelEzh-Vte1g]հրապարակման [/url]վերաբերյալ. Հրապարակման մեջ նշված տեղեկությունները ճիշտ չեն: 2018 թվականի դեկտեմբերին ստացածս գումարները ներառում են՝ - 2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, ներառյալ բյուջեի մասին օրենքով նախատեսված խրախուսուսման ֆոնդից վճարները, որոնք հանդիսանում են աշխատավարձին հավասարեցված վճարներ, - հավելյալ պարգևատրում՝ տարեվերջյան՝ միջին ամսական փաստացի աշխատավարձի չափով, - 2018 թվականի արձակուրդային վճարը՝ ամսական փաստացի միջին աշխատավարձի չափով, որը ստացել եմ դեկտեմբերին: - հարկերը: Մանրամասն տվյալները կհրապարակեմ իմ հայտարարագրում՝ օրենքով սահմանված կարգով: Իմ բարեկամ Էդգար Մկրտչյանի մասով՝ - ես նախարարություն չեմ աշխատել և անձամբ որևէ ջանք չեմ գործադրել, երբ վերջինիս առաջարկվել է զբաղեցնել բաժնի պետի պաշտոն: - ստորև Էդգարի ինքնակենսագրությունը (կներեք՝ անգլերեն է): Եթե համանման կրթությամբ, որակավորմամբ և աշխատանքային փորձով թեկնածուներ լինեն որոնք կցանկանան պետական ծառայության անցնել, պատրաստ եմ իմ լիազորության շրջանակում աջակցել: [b]ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան[/b]

Նմանատիպ նյութեր