211652_close_icon
views-count1795 դիտում article-date 19:25 29-03-2019

ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ինախաձեռնությամբ: Քննարկվել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 2 թիրախային ոլորտներից բխող ուղեցույցները, որոնք, մասնավորապես, վերաբերում են «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների ծառայությունների և աշխատանքների նկատմամ բէներգաարդյունավետության պահանջների կիրառմանը և պարզեցված (քաղաքացու) բյուջեի մշակման մեխանիզմներին: Հանդիպման առաջին մասում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացնելով էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը, նշել են, որի նպատակն է լրացնել «Գնումների մասին» օրենքի և էներգախնայողության ոլորտում գործող օրենսդրական դաշտերի փոխգործակցության վերաբերյալ իրազեկվածության և մեթոդական ցուցումների բացը: Կարեն Բրուտյանը նշել է, որ ֆինանսների նախարարությունը իր աջակցությունն է հայտնում այս ուղեցույցի գործնական կիրառման հարցում, քանի որ այն հնարավորություն կտա նաև էներգախնայողության միջոցով կրճատել էներգիային ուղղված ծախսերը: Ըստ նրա՝ ուղեցույցի արդյունավետությունը պետք է գնահատվի համապատասխան մարմինների հետ համագործակցության միջոցով, որին պատրաստ է աջակցել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը: Հանդիպման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել քաղաքացուբյուջեիկազմմանը, որի նպատակն է հասարակության համար ծախսերի, եկամուտների ևդեֆիցիտի մասով պետական բյուջեն ավելի հասկանալի դարձնելը: «Պարզեցված բյուջեի էությունն այն է, որ հասարակության լայն շերտերը ներգրավված լինեն բյուջետային գործընթացի մեջ: Գլխավոր հասցեատերը պետք է լինեն քաղաքացին և նրա սպասելիքները», - ասել է Բրուտյանը և հավելել, որ յուրաքանչյուր տարի բյուջետային քննարկումների ժամանակ պետք է կարևորվի նաև ՀԿ-ների մասնակցությունը: Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ նախորդ տարի ներդրվել է ծրագրային բյուջետավորման համակարգը, որի միջոցով փորձ է արվում բյուջեն միայն ֆինանսական փաստաթղթից վերածել նպատակների, արդյունքների փաստաթղթի: Ըստ Բրուտյանի՝ այս ամենը միտված է նրան, որ ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված ինֆորմացիան լինի հիմնավոր, ամբողջական և թիրախային, դրա կազմման գործընթացը տեսանելի լինի քաղհասարակության ներկայացուցիչների համար: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշել է, որ պարզեցված բյուջեն պետք է լինի համակարգային, իսկ նրա կառուցվածքը՝ քաղաքացու համար օգտակար և արդյունավետ: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ուղեցույցներն էլ քննարկել համապատասխան նախարարությունների հետ: Ինչպես նաև կարևորվել է ՀԿ-ների մասնակցությունը 2020 թվականի բյուջետային գործընթացին, որն էլ հիմք կհանդիսանա տարբեր ոլորտների բյուջետային հայտերի հանրային քննարկումների արդյունավետ կազմակերպման համար:

Նմանատիպ նյութեր