211652_close_icon
views-count60254 դիտում article-date 16:33 29-01-2019

Նոր մանրամասներ՝ Ապարանում տեղի ունեցած Kia Sorento-Toyota-RAV 4 ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Մխիթարյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Kia Sorento-ն վարել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Գրիշա Պետրոսյանը, իսկ Toyota-RAV 4-ը՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Լուսինե Պետրոսյանը։ Վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Լաուրա Սուքիասյանը տեղում մահացել էր, իսկ Լ. Պետրոսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 46-ամյա Մելսիկ Գալստյանը, 37-ամյա Սաթենիկ Օհանյանը, 8-ամյա Մարատ Գալստյանը, 10-ամյա Դավիթ Գալստյանը և Kia-ի վարորդ Գ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/27/1115988/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 72 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել էի Kia Sorento մակնիշի 15 ԼԼ 111 համարանիշի և Toyota RAV-4 մակնիշի 01 ML 071 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, նրանց հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու դասակի հրամանատար Հ. Գալստյանը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ: Ոստիկանության ծառայողները հսկողություն էին իրականացրել, որպեսզի վարորդները և ավտոմեքենաները չկայանեն, մինչև դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ, ով գտնվում էր հիվանդանոցում, պարզելու վիրավորների առողջական վիճակը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ դեպքի վայր էր ժամանել մի երիտասարդ, ով քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր արտասանելով, Kia Sorento-ի վրայից հանել էր համարանիշները, սակայն ոստիկանները կարողացան այդ «լավ տղուն» կարգի հրավիրել, ով մինչ այդ առյուծ էր կտրում, դարձավ «խոնարհ հարս»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր