18626 դիտում
10:24 29-01-2019
Նիկոլ Փաշինյանը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հավհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը գնում են Գերմանիա. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ հունվարի վերջին և փետրվարի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Գերմանիա: Նախատեսվող այցն արդեն դարձել է զանազան վերլուծությունների առարկա:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ գրեթե նույն օրերին Բեռլինում է գտնվելու նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատկառելի պատվիրակություն՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Այցը տեղի է ունենալու գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով, որը հանդիսանում է Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միության ուղեղային կենտրոնը:
Հաշվի առնելով եվրոպական քաղաքականության նրբերանգները՝ բոլորովին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ՝ գերմանական կողմն ընդունելություն է նախապատրաստել նաև հանրապետականների համար: Սա մի կողմից՝ ՀՀԿ միջազգային ակտիվ կապերի արդյունք է, ինչի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ:
Մյուս կողմից՝ կարող է դիտվել նաև՝ որպես Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման մեջ հանրապետականների անուրանալի դերի գնահատական: Սակայն ամենահատկանշականն այն է, որ թեպետ ՀՀԿ-ն այլևս արտախորհրդարանական ուժ է, սակայն մոռացված չէ իր ազդեցիկ եվրոպական գործընկերների կողմից և, փաստորեն, դիտվում է՝ որպես Նիկոլ Փաշինյանին իրական հակակշիռ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2434 դիտում
14:35 30-01-2019
Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են
9325 դիտում
09:01 09-02-2019
Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել. «168 ժամ»
71023 դիտում
23:25 22-02-2020
Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Արման Սահակյանը երգում են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1018 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1291 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ