211652_close_icon
views-count2996 դիտում article-date 11:00 29-01-2019

ՀՔԾ-ն հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած տեղեկությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/29/1116078/]հրապարակված[/url] այն տեղեկությունը, թե Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար», իրականությանը չի համապատասխանում: «Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, և նման քննություն չի անցկացվել, ուստի «Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր