211652_close_icon
views-count12364 դիտում article-date 11:11 06-02-2019

Գագիկ Միրիջանյանը հերքում է մասնավոր կլինիկա բացելու մասին «Ժամանակ» թերթի տարածած տեղեկությունը

Առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը հերքում է «ժամանակ« թերթի տարածա տեղեկությունն այն մասին, թե ինքը «իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից և սեփականություն հետ գցել» «Կոչ եմ անում «Ժամանակ» լրատվական միջոցին անհապաղ հերքել ամբողջովին սուտ և հնարած տեղեկատվությունը, այլապես իմ կողմից կհետևեն համապատասխան միջոցներ՝ ինձ զրպատելու համար: Այլ լրատվամիջոցներին կխնդրեի սուտ լուրը չտարածեն»,-նշեց Գ. Միրիջանյանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/06/1116734/]հայտնել [/url]էինք, որ «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անցած տարվա հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը չորս ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից և սեփականություն հետ գցել: Միրիջանյանն իրենով է արել Էջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը և այնտեղ մասնավոր կլինիկա բացել: Իսկ դուք ասում եք զրո կոռուպցիա…»:

Նմանատիպ նյութեր