1914 դիտում
11:58 29-01-2019
Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը
ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողեց. Ա. Գևորգյանը չի կալանավորվի:
Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Գևորգյանը:
«Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը»,ասաց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։ Որոշումը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։
Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Մասնավորապես Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:
Նմանատիպ նյութեր
7620 դիտում
16:34 07-12-2018
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը
1160 դիտում
15:50 25-05-2015
Լևոն Հայրապետյանի տնային կալանքի որոշումը դատարանը թողեց անփոփոխ
2543 դիտում
21:08 17-07-2021
ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»