7620 դիտում
16:34 07-12-2018
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը
ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/957314.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է մերժել պաշտպանների բողոքները։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ»,- նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
11:58 29-01-2019
Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը
1000 դիտում
15:44 01-08-2023
Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») նորից կկալանավորվի․ վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը
4381 դիտում
10:04 09-06-2019
Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի ապօրինի որոշումը․ լրագրող Տիրայր Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. a1plus.am
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»