2406 դիտում
16:30 29-01-2019
Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է. Փաշինյան
Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար Մարտի 1-ի գործը սկզբունքային է:
«Այս գործը ոչ թե ինձ, այլ Հայաստանի համար է սկզբունքային: Գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Եթե խոսքը մարկային կյանքերի մասին է, ապա այդ դեպքերի հետ կապված գործերի քննության հարցում, նույնիսկ տարիներ անց, սահմանափակումներ չպետք է լինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած դեպքերով պայմանավորված զոհվել է 10 մարդ (8 քաղաքացիական անձ, 2 ոստիկան): Տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է:
Նմանատիպ նյութեր
2078 դիտում
11:01 05-10-2020
ՀՀ տարածքից հարվածներ հասցնելը կեղծ է, որևէ ապացույց չկա. պրովոկացիայի հող մի պատրաստեք. Արծրուն Հովհաննիսյան
2353 դիտում
11:48 17-01-2015
Ռուս զինվորականին հայկական կողմին հանձնելը դառնում է սկզբունքային հարց. ՀԺ
Այս բաժնից
910 դիտում
09:35 20-10-2024
Օդի ջերմաստիճանը ատիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
730 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
553 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար