211652_close_icon
views-count4418 դիտում article-date 19:40 29-01-2019

Մոսկվայում սպասվող թաց ձյան և մերկասառույցի պատճառով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել

ՌԴ հիդրոմետկայանը հունվարի 30-ին սպասվող թաց ձյան և մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին աստիճան է հայտարարել Մոսկվայում: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ եղանակային պայմանները վտանգավոր են, իսկ նախազգուշացման ժամանակաշրջանը՝ հունվարի 30-ի ժամը 9-ից մինչև 12 ժամվա ընթացքում, սպասվում է թաց ձյուն և մերկասառույց,- ասվում է հիդրոմետկայանի հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ կոմունալ ծառայության ավելի քան 10 հազար աշխատակիցներ մաքրում են մայրաքաղաքի շենքերի տանիքները ձյան շերտից: [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/27/1115969/]Հիշեցնենք,[/url] որ Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների և վատ տեսանելիության հետևանքով մեծ թվով ավտովթարներ էին գրանցվել: Միայն Մոսկվայի Սիմֆերոպոլսկայա մայրուղու վրա ավելի քան 52 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարներ էին տեղի ունեցել: Նշվում էր, որ ձյան առատ տեղումների պատճառով մի քանի տասնյակ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ էին տեղի ունեցել մայրուղու տարբեր հատվածներում, ինչպես նաև այլ ավտոճանապարհներին:

Նմանատիպ նյութեր