211652_close_icon
views-count5173 դիտում article-date 10:05 30-01-2019

Քննիչներն այլևս չեն ցանկանում աշխատել՝ անհարմար վիճակում են հայտնվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլևս չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որևէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որևէ ապացույց չկա, և իրենք էլ` որպես գործը քննող քննիչ, հայտնվում են անհարմար վիճակում: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՔԾ, որտեղից նշեցին, որ երեք քննիչ է սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր