211652_close_icon
views-count2840 դիտում article-date 10:44 30-01-2019

ԱԺ նախագահի բնակարանը՝ հիպոթեքո՞վ. «Փաստ»

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով: Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: [b][/b]Քանի որ ԱԺ նախագահը դեռևս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից: Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել և առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք և պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր