2371 դիտում
16:17 22-02-2024
Խուզարկել են Արցախի նախագահի թիկնազորի ձերբակալված անդամի բնակարանը. հայտնաբերել են նանա
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի ձերբակալված անդամի՝ Աշոտ Դանիելյանի բնակարանում այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել:
Խուզարկությունը, ըստ Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանի, իրականացվել է դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ. «Ներկայացել են երեք տղամարդ, որոնցից մեկը գործով քննիչն է: Դանիելյանի կնոջը պարզաբանել են, որ պետք է իրականացնեն բնակարանի խուզարկություն: Նրանք բնակարանից դուրս են հրավիրել ընտանիքի բոլոր անդամներին եւ նրանց արգելել են ներկա գտնվելու խուզարկությանը: Դուրս են հրավիրել նաեւ բնակելի տան օրինական տիրապետողին՝ Աշոտ Դանիելյանի կնոջ հորը, եւ առանց բնակելի տան օրինական տիրապետողի՝ իրականացվել է խուզարկությունը» ,- քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց փաստաբան Երիցյանը:
Նրա խոսքով, խուզարկության եկածները, ի պատասխան Դանիելյանի աներոջ պնդումների, թե ցանկանում է, որ խուզարկությանը ներկա գտնվի փաստաբան, հայտարարել են, որ թույլ չեն տալու փաստաբանի ներկայություն. «Այն պահին, որ ժամանել եմ, խուզարկությունն արդեն ավարտված էր։ Հարցրել եմ՝ ինչու են արգելել բնակելի տան օրինական տիրապետողին ներկա գտնվել խուզարկությանը։ Այս հարցին պատասխանել են, թե նա չի հանդիսանում բնակարանի օրինական տիրապետող: Այն դեպքում, երբ վերջինիս հետ կնքված է վարձակալության օրինական պայմանագիր եւ հանդիսանում է բնակարանի օրինական տիրապետող»: Խուզարկության ընթացքում քննությանը հետաքրքրող որեւէ բան չի հայտնաբերվել. «Ո՛չ թմրանյութ, ո՛չ թմրանյութի հետ առնչություն ունեցող իր, օրինակ՝ գլանակ, կշեռք կամ այլ բան: Թերեւս հայտնաբերված եւ քննիչի համար կասկածելի միակ բանն այս կանաչավուն զանգվածն էր, որը նույնիսկ առանց փորձաքննության, հոտառությամբ եւ անզեն աչքով պարզ է, որ չորացրած կանաչի է՝ նանա: Ուրիշ ոչ մի բան չի հայտնաբերվել ու չի առգրավվել»:
Փաստաբանը հիշեցրեց, որ Դանիելյանի անձնական խուզարկությամբ նույնպես քննությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել, այդ թվում՝ մեքենայից. «Քննիչի կողմից մեզ համար անհայտ վայրից հայտնաբերված ինչ-որ դեղնականաչավուն զանգվածն էլ, ըստ փորձաքննության տվյալների՝ քաշը կազմում է 0,44 գրամ, որը բավարար չէ, ոչ միայն անձին քրեական, այլեւ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»:

Նմանատիպ նյութեր
27932 դիտում
18:02 29-09-2021
Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»
17156 դիտում
20:22 06-11-2021
Ոստիկանները խուզարկել են ռեժիսոր, «Ֆիզգորոդոկի» պայքարի ակտիվիստ Սեդա Գրիգորյանի բնակարանը
Այս բաժնից
490 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
565 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
511 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա