211652_close_icon
views-count1745 դիտում article-date 12:44 30-01-2019

Մայր Աթոռը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը: Գրքում հեղինակը ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը Երջանկահիշատակ Եփրեմ Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին: Անդրադարձ է կատարվում ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին, այդ քաղաքական ու պատմական իրադարձությունների առնչությամբ Մայր Աթոռի դիրքորոշմանը: Վ. Թունյանը ներկայացնում է նաև Եփրեմ Ա Կաթողիկոսի փոխհարաբերությունները ռուսական և պարսկական տերությունների հետ, ինչպես նաև Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգոևորականների ազգային գործունեությունը: Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր