211652_close_icon
views-count2428 դիտում article-date 13:38 30-01-2019

Տիգրան Ավինյանը պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

Պետական համակարգում աշխատավարձերը պետք է մոտեցնել մասնավոր սեկտորին ու դարձնել մրցունակ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչ է մտածում պարգևավճարների չափի սահմանափակումների մասին: «Կարծում եմ, որ քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: Եվ բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք։ Բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք: Ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը պիտի գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և դարձնենք մրցունակ»,-նշց Ավինյանը: Նա սա կարևորեց այն առումով, որ պետական համակարգում աշխատող լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր:

Նմանատիպ նյութեր