211652_close_icon
views-count32540 դիտում article-date 14:04 30-01-2019

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. բնակելի շենքի տանիքից սառցաբեկորները թափվել ու վնասել են ավտոմեքենաներ. ո՞վ է փոխհատուցելու վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի Մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի 20 շենքի տանիքից սառցապատ թիթեղն ու մետաղաձողերը պոկվել և ընկել են ցած՝ վնասելով բակում կայանված ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն նյութական վնաս են կրել Infiniti մակնիշի 31 VV 777 համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Էդգար Գալստյանը և ВАЗ 2106 մակնիշի 33 OV 816 համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Օնիկ Եղոյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Է. Գալստյանն ասում էր․ «Երեխուն էի տանում մանկապարտեզ, 9-ին 15 պակաս ես եղել եմ 2-րդ հարկում, ու սառույցը ընկել ա։ 20 վայրկյանի տարբերությամբ մենք փրկվել ենք։ Ավտոմեքենան էլ շենքից կայանված ա եղել 15 մետր հեռավորության վրա։ Բակում էլ այդ ժամին երեխաներ են եղել և երեխաները դպրոց գնալիս են եղել ու անցնելիս են եղել այդ ճանապարհով ու վայրկյաններ անց սառույցն ընկել է։ Դեպքի վայր են ժամանել Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակիցները, ծանոթացել իրավիճակին, սակայն կոնկրետ որևէ բան չեն ասել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, սակայն նրանք ոչինչ չէին կարող անել, քանի որ խնդրով պետք է զբաղվեն Ջերմուկի քաղաքապետարանն ու համատիրությունը, և նրանք պետք է օգնության ձեռք մեկնեն տուժած քաղաքացիներին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով շատ հաճախ սիրում է հայտարարել, որ ինքը կանգնած է իր բնակչի թիկունքին, այս անգամ, իրոք, սատար կկանգնի բնակչին և կլուծվի վնասի փոխհատուցման հարցը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր