1758 դիտում
20:45 30-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի եւ IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին:
Հյուրերը շնորհավորել են Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքում Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ձեւավորման գործընթացին ցուցաբերված աջակցության համար:
Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լորա Նիքըլսը եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդական Քրիս Հոլցընը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել են իրենց կազմակերպությունների մանդատն ու հետաքրքրվել Ազգային ժողովի կարիքների եւ առաջիկա անելիքների մասին:
Արարատ Միրզոյանն ուրվագծել է որոշ առաջնահերթություններ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ:
Միջազգային գործընկերները, հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին, իրենց պատրաստակամությունն են հավաստել սերտ համագործակցության եւ կարիքների գնահատման հիման վրա ծրագրերի իրականացման հարցում:
Նմանատիպ նյութեր
797 դիտում
16:11 05-05-2015
Մարզական խաղեր՝ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում
1223 դիտում
12:55 11-03-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
Այս բաժնից
454 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
643 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1369 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն