1807 դիտում
21:41 30-01-2019
Երևանի քաղաքապետարանը կշարունակի աջակցել սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է երկրամասային կազմակերպության կողմից ծրագրի ղեկավար քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ:
Կարևորելով սոցիալական նշանակության համատեղ ծրագրերի իրականացումը՝ Հրաչյա Սարգսյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը և աջակցել նմանատիպ նախաձեռնություններին: Անդրադառնալով «Գթության խոհանոց» ծրագրին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ այսօր քայլեր են ձեռնարկվում ծրագրի շահառուներին որևէ օգտավետ աշխատանքում ներգրավելու նպատակով:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Կառլ-Հայնց Շայդեն նշել է, որ ավագանու ընտրություններում գրանցված արդյունքը վկայում է, որ քաղաքային իշխանությունը վայելում է հանրության վստահությունը, ինչն, անշուշտ, ոգևորիչ է ու պարտավորեցնող: Նա նաև վստահեցրել է, որ իր հերթին կանի հնարավորը, որ կազմակերպությունը շարունակի մասնակցել քաղաքապետարանի կողմից նախաձեռնվող սոցիալական նշանակության նոր ծրագրերին ու նախաձեռնություններին:
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
17:34 13-06-2014
Հայաստանում Իրանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի իրականացմանը
6357 դիտում
20:40 09-06-2018
Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին