3221 դիտում
16:03 31-01-2019
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 5.8 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունվար-դեկտեմբերին 5.8 տոկոսով աճել է 2017 թվականի համեմատ: Նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 6.4 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:
2018թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 0.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 18.8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.6 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.6 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 4.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-դեկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8 տոկոսով (172 հազար 357 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 147 362 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 1.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 186 հազար 719 դրամ` աճելով 4 տոկոսով:
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.4 տոկոսով, ընդ որում` արտահանումն աճել է 7.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21.1 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-դեկտեմբերին եղել է 482.99:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
Նմանատիպ նյութեր
768 դիտում
14:08 31-01-2023
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով
1694 դիտում
15:45 01-02-2022
2021-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 5.8 տոկոսով. Գյուղոլորտը անկում է գրանցել 1,1 տոկոսով
3785 դիտում
14:28 27-04-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 ամսում աճել է 4 տոկոսով
Այս բաժնից
646 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից