211652_close_icon
views-count1694 դիտում article-date 15:45 01-02-2022

2021-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 5.8 տոկոսով. Գյուղոլորտը անկում է գրանցել 1,1 տոկոսով

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Մասնավորապես, 2021թ. հունվար-դեկտեմբերին  տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ սպառողական գների ինդեքսն աճել է 7,2 տոկոսով, արդյունաբերական ապրանքների գները՝ 9.9 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3,3 տոկոս, առեւտուրն աճել է 7,5 տոկոսով, շինարարությունը՝ 7,4 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 7,8 տոկոսով:

Փոխարենը գյուղատնտեսությունն անկում է գրանցել 1,1 տոկոսով:

2021-ին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 17.7 տոկոսով: Հատկանշական է, որ արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը: 2021-ին Արտահանումն աճել է 19.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 16.9 տոկոսով:

Էլէկտրաէներդիայի արտադրության ծավալները նվազել են 0.6 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6 տոկոսով՝ կազմելով 204 048 դրամ: Պետական համակարգում աշխատավարձն աճել է 5.2 %-ով (179 174 դրամ), մասնավորում՝ 8.4 %-ով (215 674 դրամ):

Նմանատիպ նյութեր