2153 դիտում
23:24 31-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի աշխատանքային այցը Բալկանաբադ վիլայեթի Թուրքմենբաշի քաղաք:
Երևանն ու Իլ դը Ֆրանսը կընդլայնեն միջմշակութային կապերն ու կմշակեն համագործակցության նոր ծրագրեր: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի Կովկասի և Ամերիկայի հետ համագործակցության հարցերով պատասխանատու Սամիա Գեռաիան:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ծագրիսը:
Երաժշտությունից մինչև կերպարվեստ և կինո: Ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել ստեղծագործական ուղին նոր-նոր կերտող հայ արվեստագետների բացահայտմանը և հնարավորություն ընձեռել առաջին քայլը կատարելու Փարիզում: Նախաձեռնության մանրամասները կհստակեցվեն ծրագրի մշակումից հետո:
Անմիջական զրույցում կողմերը պայմանավորվել են նաև մշակութային համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման մասին:
Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև մշակութային համագործակցության խթանումը՝ Գոշ Սարգսյանը խոսել է նաև համատեղ ծրագրերում երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները ներգրավելու մասին:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
16:48 28-02-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանն աշխատանքային այց է կատարել Մառիի վելայաթի մարզկենտրոն Մառի քաղաք
1691 դիտում
14:25 20-11-2018
Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Այս բաժնից
856 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1585 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)