Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակացի եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել Toyota Camry մակնիշի 77 GA 775 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահրամ Փարսադանյանի վարած Opel Vectra մակնիշի 10 OL 635 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Փարսադանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարական վարչության փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Վ. Փարսադանյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է Toyota Camry-ի վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի