4614 դիտում
21:41 03-02-2019
Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է
Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է։
1994 թվականի փետրվարի 3-ին երբ «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի տղաները դեռևս մարտնչում էին առաջին գծում, կտրվեց լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի կյանքի թելը։ Կյանք, որ խորհրդանշում է անձնազոհ սխրանք և նվիրում հայրենիքին։
Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության տարիների ընկերները։ Հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու հերոսին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։
Լեգենդար հրամանատարի կիսանդրին տեղադրված է նրա անունը կրող Երևանի Դավիթաշեն համայնքի № 93 դպրոցի բակում, որտեղ այսօր ևս Աշոտ Մանուկյանի հիշատակին կատարվեց ծաղկեդրում և խնկարկություն:
Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է .«Աշոտ Մանուկյանն ամենառաջին և ամենավառ դեմքերից է: Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց մենք ոչինչ չունեինք` ոչ զենք, ոչ հագուստ, բայց նա ոչ միայն իր ջոկատին էր զենք մատակարարում, այլև` ուրիշների: Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ»:
Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ «Սասունցի Դավիթ» ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի(Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
17:38 03-02-2021
Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 27-րդ տարելիցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18165 դիտում
16:19 25-04-2017
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Սուրեն Մնացականյանի մահվան 23-րդ տարելիցն է
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում