211652_close_icon
views-count4326 դիտում article-date 22:17 03-02-2019

Հայ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարում 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել

Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով. Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / , Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /: Armenpress լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տարվա առաջին մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:

Նմանատիպ նյութեր