1915 դիտում
17:15 04-02-2019
Քննարկվել են հայ-ուկրաինական հարաբերությունների համատեղ օրակարգին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձեւավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:
Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` դեսպանը վստահեցրել է, որ Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ` փաստելով, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Պյոտր Լիտվինն իր պատրաստակամությունն է հայտնել միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ խորացման գործում, կարեւորել համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը եւ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես գիտության, մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր, գոհունակությամբ արձանագրել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը: Կողմերը բարձր են գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերը հարաբերությունների խորացման հարցում, երկրի հասարակական-քաղաքական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
18:19 23-10-2024
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր
Այս բաժնից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
1129 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել