211652_close_icon
views-count2241 դիտում article-date 11:11 05-02-2019

Ի՞նչ պայմանով պաշտոն կստանան նախկին իշխանության կադրերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետևաբար լուծումը մոտ չէ: Դատելով նրա հրապարակային ելույթներից, վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան: Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, թերևս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ և խորությամբ է տիրապետում: Հիշեցնենք, որ անկուսակցական Գևորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին: Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկինում չպետք է մասնակցած լինեն որևէ կոռուպցիոն պատմության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր