13175 դիտում
13:42 06-02-2019
Ավտովթար-վրաերթ Լոռու մարզում. Ստեփանավանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Մեղապարտ փողոցների խաչմերուկում բախվել են Վրաստանի քաղաքացի՝ 24-ամյա Խաչատուր Մանուչարյանի վարած Mercedes մակնիշի NN 339 LN համարանիշի և Ստեփանավանի բնակիչ՝ 68-ամյա Աշխարհիկ Պողոսյանի վարած Nissan մակնիշի 34 DZ 094 համարանիշի ավտոմեքնաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 35-ամյա Նաիրա Տոնոյանին։
Վարորդ Խ. Մանուչարյանն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+