11876 դիտում
23:05 06-02-2019
Ոստիկանները բացահայտել են ավտոլվացման կետերում կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հանրապետությունում քիչ չեն ավտոլվացման կետերը, որտեղ ինքնասպասարկում է, կամ ինչպես ընդունված է ասել` լվա ինքդ: Շատերը գործում են շուրջօրյա: Սարքավորումներից ու դրամարկղերից օգտվողների վրա ոչ մի վերահսկողություն. հանգամանք, որից հանցամիտներն օգտվել էին:
Վերջին ամիսներին, միայն Արագածոտնի մարզում, ավտոլվացման կետերից գողության 6 դեպք էր կատարվել: Տուժողներից ոմանք հաղորդում էին տվել, ոմանք` ոչ: Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները համալիր որոնողական միջոցառումներ էին ձեռնարկում: Շուտով բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ քրեակատարողական հիմնարկից վերջերս ազատված, Գյումրիի բնակիչ Հրայր Հարությունյանը գողություններ է կատարում:
Հունվարի 9-ին Հարությունյանը Գյումրիից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրայր Հարությունյանը, դեկտեմբերի 7-ին, գյումրեցի մեկ այլ երիտասարդի` Անդրանիկ Խլղաթյանի հետ, Արագածավան գյուղում գտնվող ավտոլվացման կետի մետաղադրամների արկղը կոտրելով, գումար են հափշտակել: Ժամեր անց Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի ավտոլվացման կետից էին գողություն արել: Եվ սա ամենը չէր:
Նույն եղանակով դեկտեմբերի 11-ին երեք գողություն Թալինում էին կատարել, մի քանի օր անց, ևս երկուսը` Աշտարակում: Ագարակ գյուղի ավտոլվացման կետից էլ էին փորձել գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքերից ելնելով` գործն ավարտին հասցնել չէր հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին` Անդրանիկ Խլղաթյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2858 դիտում
22:58 15-11-2018
Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1745 դիտում
22:07 05-02-2021
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Թաիրով գյուղում կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ