1945 դիտում
10:27 07-02-2019
6 մլն եվրոյի շահաբաժնի կռիվ Կառավարությունում․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչև 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը, սակայն, նոր երևույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ. սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել:
Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց այդ նախաձեռնության կարևորությունը. որպես արդարացում՝ կներկայացվի պետական կառավարման օղակում օպտիմալացման գաղափարը, թե իբր ժամանակի պահանջ է՝ նորարար տեխնոլոգիաների միջոցով ծրագրային ապահովման, ծառայությունների օնլայն սպասարկման ենք անցնում, իսկ միջազգային կազմակերպություններին կհրամցվի արդեն իսկ ստեղծված բազաների միասնական համալրումը, որը, ինչպես արդեն նշեցինք, գործարկվել է դեռևս նախկին իշխանությունների ժամանակներից:
Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորագույն համակարգերով է սպասարկում Պետական եկամուտների կոմիտեն, Անձնագրային ծառայությունը, Կադաստրի պետական կոմիտեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային արխիվը, Ազգային գրադարանը, և այլն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2346 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
4335 դիտում
12:04 01-04-2019
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս. այսօր մեծանուն Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
801 դիտում
10:39 28-10-2020
Կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք՝ մենք էլ հաղթենք. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»