4268 դիտում
23:02 07-02-2019
Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա. քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: [url=https://armenpress.am/arm/news/963510.html]«Արմենպրես»-[/url]ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:
«Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի:
Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել RTS-ը:
Նմանատիպ նյութեր
4387 դիտում
09:14 22-07-2019
«Ժողովրդի ծառա» կուսակցությունը Ուկրաինայի Ռադայի ընտրություններում ստացել է ձայների 42 տոկոսը
5032 դիտում
23:54 26-05-2021
Առաքելությունս՝ ծառայել ազգին, պետությանը, Աստծուն. Վարդան Քալանթարյան
Այս բաժնից
631 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1303 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am