211652_close_icon
views-count790 դիտում article-date 11:12 08-02-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին և 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարանում ընդունեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Վեհափառ Հայրապետին այցելել էին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ավստրալիայի վարիչ կազմի, Հայ Հեղափոխական դաշնակցության Ավստրալիայի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար Ազատական կուսակցության Ավստրալիայի վարիչ մարմնի, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության, Հայ Օգնության Միության շրջանային վարչությունների, Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիդնեյի մասնաճյուղի վարչության, եկեղեցական վարչության, Ավստրալիայի Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության ներկայացուցիչները, Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվը, ինչպես նաև Ավստրալիայում Արցախի մնայուն ներկայացուցիչը: Հանդիպման ընթացքում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և պատրաստակամությունը` միասնական ճիգերով առաջ տանելու ազգային աշխատանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ծանոթանալով յուրաքանչյուր կազմակերպության ծավալած գործունեությանը, նրանց փոխանցեց իր հայրական օրհնությունն և հաջողության մաղթանքները:

Նմանատիպ նյութեր