Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի հարևանությամբ «Lexus»-ը հայտնվել է անձրևաջրերում, դուրս եկել հանդիպակաց և բախվել «BYD»-ին. կա վիրավոր. մինչ պարեկների ժամանումը՝ 1.5 կմ-անոց խցանում էր առաջացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են 41-ամյա Զոհրաբ Գ.-ի վարած «Lexus» և 43-ամյա Արթուր Պ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարամյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով «Lexus»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում ու մինչ պարեկների ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդների կողմից առաջացել էր մոտ 1.5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենան հայտնվել է անձրևաջրերի մեջ, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, անցել է բաժանարար գոտու հատվածը և բախվել դեպի Սևան ընթացող «BYD»-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։