211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա լեդ էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2464 դիտում article-date 12:19 23-04-2025
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Շահինյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-hարավ ավտոճանապարհի Տիչինա փողոցի հատվածում՝ «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը, առաջ ընթացել, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի հրշեջ-փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գդնի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր